Հատուկ առաջարկներ, Գորիս, Սյունիքի մարզ
-

Ամանորյա սակագնային պլան
ԱՄՐԱԳՐՈՒՄԱՄԱՆՈՐ 2027 «ԵՂԵՎՆՈՒՏ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ
Վայրը՝ Գորիս, Հայաստան
Ամսաթվերը՝ 2026 թ. դեկտեմբերի 31 – 2027 թ. հունվարի 4
Տևողությունը՝ 4 գիշեր / 5 օրՀրավիրում ենք Ամանորը դիմավորելու «Եղևնուտ» հյուրանոցի ջերմ և տոնական մթնոլորտում։
Ձեզ սպասում են համեղ ուտեստներ, հագեցած ժամանցային ծրագիր, հաճելի անակնկալներ և անմոռանալի պահեր հարազատների շրջապատում։
ԱՄԱՆՈՐՅԱ ՓԱԹԵԹԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝
4 գիշեր կացություն
Օրական 2 անգամ սնունդ՝ նախաճաշ և ընթրիք
Դեկտեմբերի 31-ի տոնական գալա ընթրիք
Հատուկ հյուր՝ DJ Sianna
Հաղորդավար, անիմատոր, խաղեր և մրցույթներ
Ձմեռ պապ և Ձյունանուշ
Էքսկուրսիա Գորիսում
Ընտանեկան կինոդիտում
Թեյախմության երեկո սամովարով
Հայկական գաթայի և թանապուրի պատրաստման վարպետաց դասեր
Տոնական ֆոտոզոնա
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մինչև 3 տարեկան երեխաների կացությունն անվճար է։
4–7 տարեկան երեխաների համար գործում է 50% զեղչ փաթեթի ամբողջական արժեքից։
Եթե ընտանիքում կա 4–7 տարեկան երկու երեխա, ապա երկրորդ երեխայի համար վճարվում է ամբողջական արժեքը։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Ընտանի կենդանիների հետ կացությունը հնարավոր է միայն հյուրանոցի հետ նախապես համաձայնեցնելու դեպքում։
Լրացուցիչ մահճակալը տրամադրվում է հավելավճարով։
ՎԱՂ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ 10% ԶԵՂՉ
Ամրագրեք ամանորյա փաթեթը մինչև 2026 թ. դեկտեմբերի 1-ը և ստացեք 10% զեղչ փաթեթի ամբողջական արժեքից։