ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ

Շաքիի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք, Որոտանի վտակ` Շաքի գետի վրա: Բարձրությունը 18մ է:

Շաքի անվանումն այն ստացել է ի պատիվ գեղեցկուհի Շաքիի… Համաձայն ավանդության, մի զավթիչ` տեսնելով Շաքիին, նրա չքնաղ գեղեցկությունը, սիրահարվում է և հրամայում նրան ներկայանալ: Հայուհին` չկամենալով ենթարկվել զավթիչի կամքին, իրեն ցած է նետում մի բարձր ժայռից: Անկման պահին գեղեցկուհու երկար զգեստը քամուց բացվում է և վերածվում ջրվեժի, որը և անվանեցին Շաքիի ջրվեժ: