ՀԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ

Խնձորեսկը գտնվում է Սյունիքի մարզում, Երևանից 270 կմ հեռավորության վրա: Հիրավի այս այն վայրն է, որի մասին կարելի է ասելև մարդը բնությունը ենթարկել է իր կամքին և առավելագույնն է վերցրել նրանից: Խնձորեսկի ձորը իր բնական քարե բուրգերով մարդկային երևակայությունը տեղափոխում է այն հեռավոր ժամանակաշրջանը, որի մասին Աստվածաշնչում ասվում էև ՙ և այն օրերին Երկրի վրա հսկաներ կաին:

Վաղնջական ժամանակներից մարդն ապրել է այստեղ բուրգերում, փորելով արեստական կացարաններ, տնտեսական շինություններ: Հայոց պատմության մեջ սյունեցիները և նրանց մեջ խնձորեսկցիները մշտապես եղել են ամենախիզախներ ու աննկունները: Երբևիցե Խնձորեսկը և նրա տիրակալ հպարտ Մելիքները չեն դավաճանել Հայրենիքին: Այս գյուղի դերը հատկապես բարձրացավ 1722-1730 թ., Սյունիքի ազգային ազատագրական շարժումների ժամանակ, իր բնական անառիկ դիրքով, Խնձորեսկը այդ ժամանակ Սյունիքի միջնաբերդն էր: Այստեղ է թաղված Հայոց սպարապետ Մխիթարը, իսկ նրա կողքին որդին Ահարոնը և Սյունաց մեծ տիկինը Գոհարըև Մխիթարի սերը: Այս գերեզմանները սուրբ են հայերի համար, դրանք իրենց մեջ ամփոփում մի դժբախտ սիրո պատմություն, որի մասին բազմաթիվ գրական ստեղծագործություններ և ժողովրդական հերոսապատումներ կան: Խնձորեսկի գեղատեսիլ պատկերը քաջությամբ ու ազատատենչությամբ լեցուն նրա էությունը բազմաթիվ հայ և օտար արվեստագետների մշտական ոգեշնչության երևութն է: