ՎԵՐԻՇԵՆԻ ԵԿԵՂԵՑԻ

Ձագաձորի (Վերիշենի) Սբ. Հռիփսիմե եկեղեցին, որը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրում, Գորիս քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք, կառուցվել է 4-րդ դարի սկզբին հեթանոսական Աստղի տաճարի տեղում: Եկեղեցու հիմքում և շրջակայքում պահպանվում են հեթանոսական տաճարի հիմքի և կառուցվածքային տարրերի բազմաթիվ մնացորդներ, ինչպես նաև մեհյանին յուրահատուկ նյութական մշակույթի հետքեր:

Տարբեր անկյան տակ փորված անցքերով քարերի և տեղում հայտնաբերված եզակի աստղադիտական գործիքի առկայությունը հիմք են տալիս ենթադրելու, որ եկեղեցու և մեհյանի տարածքում եղել և գործել է հնագույն աստղադիտարան:
Աստղադիտարանի աշխարհագրական դիրքը ճշգրիտ համընկնում է Երկրի վրա արտացոլված Անգղի (Կարապի) համաստեղության Ալբիրեո աստղին: