ՀԻՆ ԳՈՐԻՍ

Գորիս քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը կամ Գորիս գյուղը, ուր ի սկզբանե մարդիկ՝ իրենց ողջ տնտեսությամբ, ապրում էին քարանձավային կացարաններում: Այսօր էլ Գորիս գյուղի բնակարանների մեծ մասն այդ քարանձավներին կից կամ դրանց վրա կառուցված շինություններ են: Քարանձավները պահպանվել ու գործածվում են, որովհետև դրանք եզակի հարմարավետությամբ բնական մառաններ են: